Ուշադրություն․ Սիսիանի Ծղուկ բնակավայրի տարածքում տեղադրվել է լուսացույց
Հասարակություն
20:25 26/05/2025
Հայաստան

Ուշադրություն․ Սիսիանի Ծղուկ բնակավայրի տարածքում տեղադրվել է լուսացույց

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Մ-2 միջպետական ճանապարհի կմ181+250-կմ181+750 հատվածում՝ Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի տարածքում, տեղադրվել է լուսացույց՝ ինտենսիվ երթևեկության պայմաններում շինաշխատանքները և տրանսպորտային միջոցների շարժը կարգավորելու նպատակով։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

«Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և հետևել ճանապարհային անվտանգության կանոններին»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ուշադրություն․ Սիսիանի Ծղուկ բնակավայրի տարածքում տեղադրվել է լուսացույց